Սոսո Գոգաշվիլին հայտարարում է, որ Թեմիրլան Մաչալիկաշվիլին պատրաստ էր ահաբեկչություն իրականացնելու համար և անձնական զրույցում, հայտնել էր երկաթգծի կայարանում իրեն պայթեցնելու ցանկություն
Սոսո Գոգաշվիլին հայտարարում է, որ Թեմիրլան Մաչալիկաշվիլին պատրաստ էր ահաբեկչություն իրականացնելու համար և անձնական զրույցում, հայտնել էր երկաթգծի կայարանում իրեն պայթեցնելու ցանկություն

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) պետի նախկին տեղակալ՝ Սոսո Գոգաշվիլին հայտարարում է, որ Պանկիսիի կիրճում հատուկ գործողության ժամանակ զոհված՝ Թեմիրլան Մաչալիշաշվիլին հայտնել է երկաթգծի կայարանում իրեն պայթեցնելու ցանկություն:

Ինչպես Գոգաշվիլին ասել է Վրաստանի առաջին ալիքին, այդ մասին վկայում է Թեմիրլան Մաչալիկաշվիլիի «Վոթսափի» նամակագրությունը, որը վերականգնվել է հետաքննության շրջանակներում:

«Գոյություն ունեն տեխնիկական միջոցներ, որ տեղի ունենա տվյալների վերականգնում, որոնք ջնջված են հեռախոսից:Մեզ օգնել են եվրոպացի գործընկերները, եթե ոչ նրանք, շատ ապացույցներ չէինք ունենա: Մեծ աշխատանք են կատարել նաև մեր մասնագետները, նրանք բավականին մեծ լրատվություն են ձեռք բերել: ՈՒմ ձերբակալել ենք, բոլորը ահաբեկչական կազմակերպությանը տրամադրել են տարբեր ծառայություններ: Չնայած նրան, որ Մաչալիկաշվիլիի հանդեպ իրոք ամենաքիչ ապացույցներ ունեյինք, քան մյուսների հանդեպ, սակայն Մաչալիկաշվիլին ծառայություններ էր մատուցում ահաբեկիչներին»,- հայտարարել է Սոսո Գոգաշվիլին:

Ըստ նրա, ձայնագրություններից մեկը հաստատում է, որ Թեմիրլան Մաչալիկաշվիլին գաղափարապես պատրաստ էր: