Մալխազ Մաչալիկաշվիլին խորհրդարանին կոչ է անում, ստեղծել ժամանակավոր քննչական հանձնաժողով
Մալխազ Մաչալիկաշվիլին խորհրդարանին կոչ է անում, ստեղծել ժամանակավոր քննչական հանձնաժողով

Պանկիսիի հատուկ գործողության հետևանքով զոհված Թեմիրլան Մաչալիկաշվիլու հայրը՝ Մալխազ Մաչալիկաշվիլին խորհրդարանին կոչ է անում, ստեղծել ժամանակավոր քննչական հանձնաժողով:

Մալխազ Մաչալիկաշվիլին նշված հարցով հայտարարություն է արել օրենսդրական մարմնում:

«Հասարակությունը պետք է իմանա Թերմիլան Մաչալիկաշվիլու գործի առնչությամբ ինչում է գործը և ինչու եմ պահանջում հանձնաժողովի ստեղծում: Համոզված եմ, որ գործը չեն բացի: Այս ամենը տեղի է ունեցել Թբիլիսիում, Գաբրիել Սալոսի փողոցում անցկացված հատուկ գործողությունը կոծկելու համար: Սխալ են թույլ տվել, բնակարանն են շփոթել, կամ չգիտեմ, սա դարի գործ է, որը պետք է բացվի: Պետք է ասեն, թե ինչու են եկել իմ տուն»,- հայտարարել է Մաչալիկաշվիլին: