Ռոյթերսի հաղորդմամբ Նյու Յորքի Անկախության օրվա տոնակատարության ժամանակ կրակոցների հետևանքով վիրավորվել է առնվազն ութ մարդ

13:59, 05.07.2026

ԱՄՆ-ում, Նյու Յորքի Քոնի Այլենդ թաղամասում Անկախության օրվա երեկույթի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել է առնվազն ութ մարդ, այդ թվում՝ չորս երեխա։

Նյու Յորքի ոստիկանության տվյալներով՝ կրակոցների մասին հաղորդվել է տեղական ժամանակով մոտավորապես ժամը 22:37-ին։ Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից յոթը գտնվում են կայուն վիճակում, իսկ վիրավորներից մեկը՝ ծանր վիճակում։

Ոստիկանությունը դեպքի վայրից հրազեն է հայտնաբերել, սակայն ձերբակալություններ դեռևս չեն իրականացվել։ Իրավապահ մարմինները հետաքննում են միջադեպի հանգամանքները։

Նմանատիպ