Սոցիոլոգիական հարցման համաձայն, Կապիտոլիում ներխուժելուց հետո, ամերիկացիների 57 տոկոսը կողմ է Դոնալդ Թրամփի անհապաղ հրաժարականին
Կապիտոլիում ներխուժելուց հետո, ամերիկացիների 57 տոկոսը կողմ է Դոնալդ Թրամփի նախագահի պաշտոնից անհապաղ հրաժարականին:
Այս մասին ասվում է «Ռոյտերի» և «Իփսոսի» կողմից անցկացված հետազոտության մեջ:
Հարցումն անց է կացվել հունվարի 7-ին և 8-ին: Հարցման համաձայն, նոյեմբերին կայացած ընտրություններում Դոնալդ Թրամփի օգտին քվեարկած մարդկանց շրջանում, տասը հարցվածներից յոթը դեմ են գործող նախագահի կողմնակիցների ներխուժմանը Կապիտոլիում:
Միևնույն ժամանակ, հարցվածների մինչև 70 տոկոսը հավանություն չի տալիս Թրամփի գործողություններին հունվարի 6-ի իրադարձություններից առաջ, երբ նա իր կողմնակիցներին կոչ էր անում երթով շարժվել դեպի Կապիտոլիումի շենք: