Սլովակիայի վարչապետի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Սլովակիայի վարչապետի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

Սլովակիայի վարչապետ, Իգոր Մատովիի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:

«Բի Բի Սին» գրում է, որ Իգոր Մատովիչը «կովիդ 19»-ով  հավանաբար վարակվել է անցյալ շաբաթ, Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովին:

Մատովիչից բացի, գագաթնաժողովին ներկա էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որի մոտ կորոնավիրուսը հաստատվել էր երեկ:

«Կովիդ 19»-ով վարակման մասին Մատովիչը հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում:

Սլովակիայում համավարակի տարածումից ի վեր արձանագրված է վարակի 146 000 դեպք, այդ թվում  մահացել է 1 400 հիվանդ: