«Սիթի ինստիտուտ»-ը Թբիլիսիի զարգացման գլխավոր ծրագրի վերջնական տարբերակը կներկայացնի 45 օրում
«Սիթի ինստիտուտ»-ը Թբիլիսիի զարգացման գլխավոր ծրագրի վերջնական տարբերակը կներկայացնի 45 օրում

«Սիթի ինստիտուտ Վրաստան»-ը Թբիլիսիի զարգացման գլխավոր ծրագրի վերջնական փաստաթուղթը քաղաքապետարանին կներկայացնի 45 օրում»,- այս մասին Առաջին ալիքին հայտնել է ընկերության տնօրենը:

Մամուկա Սալուքվաձեի հայտարարությամբ, արտասահմանցի գործընկերների օգնությամբ փաստաթուղթը կհասցվի այն չափանիշին, որը պահանջում է պատվիրատուն:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այսօր անցկացրել է ճեպազրույց և «Սիթի ինստիտուտին» կոչ արել, մինչև օրվա վերջ ներկայացնել ժամկետ, երբ կկարողանային պատրաստել գլխավոր ծրագրի լիարժեք փաստաթուղթը: