Մանկապարտեզների մանկավարժները պարտավոր են, տարին մեկ անգամ անցնել պրոֆիլակտիկ բուժզննում և դա խիստ պահանջ է. Կախա Կալաձե
Մանկապարտեզների մանկավարժները պարտավոր են, տարին մեկ անգամ անցնել պրոֆիլակտիկ բուժզննում և դա խիստ պահանջ է. Կախա Կալաձե

Մանկապարտեզների մանկավարժները պարտավոր են, տարին մեկ անգամ անցնել պրոֆիլակտիկ բուժզննում և դա խիստ պահանջ է,-այս մասին մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, մանկապարտեզներից մեկի դաստիարակողի մոտ տուբերկուլյոզի նշաններ հայտնաբերելու վերաբերյալ առաջադրված հարցին պատասխանելու ժամանակ:

Ինչպես նշել է Կալաձեն, կարևոր է, որ բոլոր դաստիարակվողները և նրանց մանկավարժները, ովքեր կապ են ունեցել նշված անձնավորության հետ պետք է անցնեն բուժզննում:

«Այսօր առավոտյան մանկապարտեզների կառավարման գործակալությունը արել էր հայտարարություն: Առաջինը և կարևորը այն է, որ բոլոր երեխաները և նրանց մանկավարժները, ովքեր կոնկրետ շփման մեջ են եղել նշված անձնավորության հետ պետք է անցնեն համապատասխան զննում: Բոլոր ծախսերը իր վրա է վերցնում գործակալությունը: Մենք կապ ենք հաստատել տուբերկուլյոզի կենտրոնի հետ և պայմանավորվել, որ մինչև օրվա վերջը ծնողները իրենց փոքրիկներին կտանեն ստուգման նպատակով: Իսկ ինչ վերաբերում է կանխարգելմանը, ապա մանկապարտեզների մանկավարժները պարտավոր են, տարին մեկ անգամ անցնել պրոֆիլակտիկ բուժզննում և դա խիստ պահանջ է»,-ասել է Կալաձեն:

Թբիլիսիի մսուր մանկապարտեզներից մեկի մանկավարժի մոտ հայտնաբերվել են տուբերկուլյոզի նշաններ, որի պատճառով կանխարգելման նպատակով այն խմբի դաստիարակվողները, ովքեր անմիջական կապ են ունեցել մանկավարժի հետ անցնելու են հատուկ ստուգում: Այս մասին ասված է Թբիլիսիի մսուր մանկապարտեզների կառավարման գործակալության կողմից տարածված հաղորդագրության մեջ: