Թբիլիսիի քաղաքապետարանում պետք է վերացվի բյուրոկրատիան. Կախա Կալաձե
Թբիլիսիի քաղաքապետարանում պետք է վերացվի բյուրոկրատիան. Կախա Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, Թբիլիսիի քաղաքապետարանում կառուցվածքային փոփոխությունների հիմնական նպատակն է, որ քաղաքային ծառայությունները իրենց ոլորտում լինեն ոչ միայն տեխնիկական գործադիրներ, այլ քաղաքական ստեղծողներ և քաղաքական կամքի իրականացնողներ:

Ինչպես Կախա Կալաձեն հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետարանում կառուցվածքային փոփոխությունների շնորհանդեսի ժամանակ, հիմնականում հզորանալու է ծառայությունների միջև կոորդինացիան, որի շնորհիվ քաղաքապետարանը կընդունի կոմպլեքսային և բազմակողմ մտածված որոշումներ:

«Մեր քաղաքի ճիշտ զարգացման համար այս բարեփոխման անցկացումը շատ կարևոր է: Ի՞նչ է այս փոփոխությունների հիմնական նպատակը, հիմնական նպատակն է բարեփոխել քաղաքապետարանի կառուցվածքային միավորների աշխատանքը, որ մունիցիպալիտետը արդյունավետ իրականացնի իր գործողությունները և պարզեցվեն  բյուրոկրատական գործընթացները: Մենք պետք է կողմորոշված լինենք մարդկանց, մարդկանց բարեկեցության, ծառայությունների վրա, և պետք է հեշտացնենք բոլոր ծառայությունները: Մենք նախընտրական խոստում էինք տվել, որ օրինականացնելու ենք բնակչության սեփականության մեջ գտվող հողատարածքները, որոնք ցավոք տարիների ընթացքում սեփականացված չեն եղել տարբեր պատճառներով: Մենք սկսել ենք այդ գործընթացը, և այս պահին մոտ 140 ընտանիք ստացել է համապատասխան օրինականացման փաստաթուղթ»,-ասել է Կախա Կալաձեն:

Քաղաքապետը նշել է, որ մայրաքաղաքի քաղաքապետարանի նպատակն է՝ բարելավել բոլոր ծառայությունները բնակչության համար:

Նշենք, որ Թբիլիսիի քաղաքապետարանում իրականացվելու են կառուցվածքային փոփոխություններ: