Աշխատանքը շատ է և պատրաստ ենք խնդիրները լուծել շուրջօրյա ռեժիմով. Կախա Կալաձե
Աշխատանքը շատ է և պատրաստ ենք խնդիրները լուծել շուրջօրյա ռեժիմով. Կախա Կալաձե

Նախընտրական խոստում եմ տվել, որ աշխատանքին ընտելացած մարդ եմ և պատրաստ եմ, մեր քաղաքին, Թբիլիսիին, թբիլիսեցիներին ծառայել,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, Առաջին ալիքի «Շաբաթվա հարցազրույց» հաղորդման հյուրընկալվելիս:

«Աշխատանքը շատ է և պատրաստ ենք խնդիրները լուծել շուրջօրյա ռեժիմում: Մենք այսօր ստիպված ենք գործել կոնկրետ, կարևոր քայլեր, որը հնարավոր է, հաճախ ցավալի է, սակայն քաղաքի համար՝ անհրաժեշտ»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Հաղորդավարի հարցին, նշանակում է, թե՞ ոչ, նոր ղեկավարության կողմից նախորդ ղեկավարության գործունեության ստուգման պահանջը իր նկատմամբ անվստահության նշան է, Կախա Կալաձեն հայտարարել է, որ պետական աուդիտի ծառայության կողմից տարբեր ծառայության ստուգումը սովորական գործընթաց է: