Սիրիայի դեմ պետք է կիրառվեն խիստ միջոցներ. Մայք Պոմպեո
Մայք Պոմպեոն խոսում է Սիրիայի դեմ խիստ միջոցների ընդունման անհրաժեշտության մասին: Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզության գործակալության ղեկավարը հանդես է եկել Սենատի կոմիտեի առջև:
Սենատում ընթանում է պետքարտուղարի պաշտոնում Պոմպեոյի թեկնածության հաստատման գործընթացը:
«Չկայացած Սիրիայի պետությունը լուրջ վտանգ է սպառնում մարդու իրավունքների պաշտպանությանը, ազգային անվտանգությանը և տարածաշրջանի կայունությանը: Սիրիայի դեմ պետք է կիրառվեն խիստ միջոցներ»,-հայտարարել է Մայք Պոմպեոն:
Հեղինակ -
Edgar Barsegyan