Մայք Պոմպեոն հանդիպել է Իսրաելի վարչապետի հետ
Մայք Պոմպեոն հանդիպել է Իսրաելի վարչապետի հետ

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպել է Իսրայելի վարչապետի հետ: Մայք Պոմպեոն և Բենիամին Նեթանյահուն համատեղ ճեպազրույց են անցկացրել Երուսաղեմում:

ԱՄՆ-ի պետքարտուղարն իր խոսքում ասել է, որ պատրաստվում է այցելել Գոլանի բարձունքներ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների վրա:

«Այսօր ես հնարավորություն կունենամ այցելելու Գոլանի բարձունքներ», – հայտարարել է Մայք Պոմպեոն:

Հայտնի է, որ ամերիկացի դիվանագետը այցելելու է նաև Հորդանան գետի արևմտյան ափ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը Իսրայել է ժամանել Վրաստանից: Մայք Պոմպեոն իր շրջագայության շրջանակներում կայցելի նաև Արաբական Միավորված Էմիրություններ, Քաթար և Սաուդյան Արաբիա: