Մայք Պոմպեոն հունվարի 13-ին կժամանի Բրյուսել
Մայք Պոմպեոն հունվարի 13-ին կժամանի Բրյուսել

ԱՄՆ-ի գործող պետքարտուղար Մայք Պոմպեոն հունվարի 13-14-ը կայցելի Բրյուսել: Ինչպես ասված է պետքարտուղարության կողմից տարածած նամակում, Պոմպեոյի այցի նպատակն է վերահաստատել Միացյալ Նահանգների և Բելգիայի միջև խորը և կայուն գործընկերությունը, ինչպես նաև ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի անսասան աջակցությունը:

Բրյուսելում Մայք Պոմպեոն կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլթենբերգի և Բելգիայի արտաքին գործերի նախարար Սոֆի Վիմեյի հետ: Գլխավոր քարտուղարն ընդգծում է անդրատլանտյան գործընկերության կարևորությունը և կպաշտպանի ՆԱՏՕ-ի շարունակական հաջողությունները`անվտանգության նոր մարտահրավերներին հարմարվելու հարցում: