Մայք Պոմպեոն միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Փատու Բենսուդային մեղադրում է կոռուպցիոն գործողությունների մեջ
Մայք Պոմպեոն միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Փատու Բենսուդային մեղադրում է կոռուպցիոն գործողությունների մեջ

Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող պետքարտուղար, Մայք Պոմպեոն Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազ, Փատու Բենսուդային մեղադրում է կոռուպցիոն գործողությունների մեջ: Նա այդ մասին գրում է «Թվիթեր» սոցիալական ցանցում:

«Միջազգային քրեական դատարանը կոռումպացված է, քաղաքականացված ու անգործունակ: Գլխավոր դատախազ Փատու Բենսուդան չարաշահում է իր լիազորությունները, նա ներգրավված է կոռուպցիոն գործղությունների մեջ անձնական շահերի համար և յուրացրել է միլիոններ ամերիկացի զինվորականների քրեական հետապնդմամբ», – գրել է Մայք Պոմպեոն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց միջազգային քրեական դատարանի դատախազ Փատու Բենսուդայի նկատմամբ: Պատճառը դատախազի կողմից Աֆղանստանում ամերիկացի զինվորականների կողմից հնարավոր հանցագործությունների գործով հետաքննություն սկսվելն էր:

«Օբամայի վարչակազմը միջազգային քրեական դատարանի հետ համագործակցությունը վեր է դասել ամերիկյան շահերից: Մենք ավարտեցինք այն: Եթե Թրամփի վարչակազմը կանգնած չլիներ միջազգային քրեական դատարանում ԱՄՆ-ի ինքնիշխանությունը պաշտպանելու համար, ոչ ոք դա չէր անի», – գրում է պետքարտուղարը:

«Միջազգային քրեական դատարանը ոչ մի կապ չունի ամերիկացիներին քրեական պատասխանատվության ենթարկելու հետ: ԱՄՆ-ը Հռոմի կարգավիճակի մասնակից չէ և չի ենթարկվում միջազգային քրեական դատարանի իրավասությանը», – գրել է Մայք Պոմպեոն: