Լրատվամիջոցների հաղորդմամբ, Սիրիայի Աին-Իսայի շրջան են մտել Ռուսաստանի ռազմական ոստիկանության լրացուցիչ ուժեր
Լրատվամիջոցների հաղորդմամբ, Սիրիայի Աին-Իսայի շրջան են մտել Ռուսաստանի ռազմական ոստիկանության լրացուցիչ ուժեր

Սիրիայի Աին-Իսայի շրջան են մտել Ռուսաստանի ռազմական ոստիկանության լրացուցիչ ուժեր: Ըստ Սիրիայում տեղակայված ռուսական կենտրոնի, նշված շրջանում իրավիճակը վերջին շրջանում զգալիորեն վատթարացել է:

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Աին-Իսայի շրջանում տեղակայվելու են ռուս-սիրիական համատեղ կետեր: Ռուսական կենտրոնի տվյալներով, Իդլիբի ապալիցքաթափման գոտում, ահաբեկչական «Ջեբխատ Ալ Նուսրա» կազմակերպությունը իրականացրել է մոտ 20 հարձակում: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Սիրիայում, օրվա ընթացքում ոչ մի ռմբակոծություն չի իրականացվել Թուրքիայի կողմից վերահսկվող զինյալների կողմից: