Սիլվիո Բեռլուսկոնին կորոնավիրուսի ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կորոնավիրուսի ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց,- այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները:
Ինչպես հաղորդում է «Ռայ» հեռուստատեսությունը, Իտալիայի վարչապետին հիվանդանոց են տեղափոխել լրացուցիչ հետազոտությունների նպատակով:
Ավելի վաղ, 83-ամյա քաղաքական գործիչը հայտարարել էր, որ իրեն լավ է զգում: Բեռլուսկոնիի մոտ նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել էր սեպտեմբերի 2-ին: Հիվանդանոցում ասում են, որ Բեռլուսկոնիի կյանքին վտանգ չի սպառնում: