Շոթա Ռեխվիաշվիլի. Բոլնիսիում վարակակիրներից մեկը կորոնավիրուսից մահացած կնոջ ամուսինն է
Քվեմո Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլին հայտարարում է, որ Քվեմո Քարթլիում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք:
Ինչպես նշել է Շոթա Ռեխվիաշվիլին, նրանցից մեկը մահացած կնոջ 78-ամյա ամուսինն է, ով Քվեմո Բոլնիսիից է և ընտանեկան օջախ է:
«Ինչպես տեղյակ եմ, նա ունի նաև խրոնիկական հիվանություններ: Երկրորդը մառնեուլցի կին է: Նա մարտի 13-ին վերադարձել է Ադրբեջանից և հսկողության տակ էր: Նա ունեցել է շփում 25 մարդու հետ: Մեր շրջանում ունենք 9 հոսպիտալ և այդ թվում՝ մեկ մանկական հիվանդանոց: Ունենք 60 հատ շնչառական ապարատ, 68 մեկուսացված հիվանդասենյակ, 98 մահճակալ՝ ջերմության դեպքում և 487 մահճակալ՝ ընդհանուր»,- հայտարարել է Շոթա Ռեխվիաշվիլին: