Շոթա Ռեխվիաշվիլի. Բոլնիսիի մունիցիպալիտետում բնակվող 19-ամյա հղի կնոջ մոտ հաստատվել է կորոնավիրուս
Քվեմո Քարթլիի նահանգապետ՝ Շոթա Ռեխվիաշվիլիի խոսքով, դաշտային հիվանդանոց 17 մարդ են տեղափոխել։
Ինչպես նշել է Շոթա Ռեխվիաշվիլին, երեկ Բոլնիսիի մունիցիպալիտետից՝ Քվեմո Բոլնիսից մայր և որդի էին հոսպիտալացվել դաշտային հիվանդանոց, և այսօր նրանց մոտ հաստատվեց կորոնավիրուս:
《Մեկը՝ 19 տարեկան հղի է, որին տեղափոխել են Առաջին համալսարանական կլինիկա: Նրանք ընտանիքի անդամներ են և չորսն էլ, Ադրբեջան այցելության պատմության և շփումների առաջին հաստատված փաստ են: Քվեմո Բոլնիսին մեծ բնակավայր է, որտեղ կա 11000 բնակիչ: Նրանց պետք է պատշաճ ռեժիմով ղեկավարում, որպեսզի չպակասի դեղորայքը, սննդամթերքը: «Լիբերթի Բանկ»-ի երկու մեքենան արդեն տեղափոխվել է ճանապարհի արգելափակմանը։ Մեկը գնում է դեպի Քվեմո Բոլնիսի, ստանդարտները պահպանելով, որպեսզի բնակչությունը գումար ստանա: Ձեռնարկվում են բոլոր միջոցառումներუ, և մաս առ մաս կապահովվենք սննդամթերքով: Ոչ մի ճգնաժամ և պակաս չի ստեղծվի », – ասաց Ռեխվիաշվիլին: