Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին թվիթերի իր էջում արձագանքել է Վրաստանի առողջապահության ոլորտին օգնելու համար Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից 1,1 միլիոն դոլարի փոխանցմանը և շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի կառավարությանը աջակցության համար:
«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Միացյալ Նահանգների անգնահատելի աջակցության համար, որը օգտագործվելու է Վրաստանում Կովիդ 19-ի դեմ պայքարում: ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի առողջապահության ոլորտին և այլ ծրագրերին մեր գործընկերության առանցքային տարրերից է: Մենք հստակ աջակցում ենք մեր ռազմավարական գործընկերոջը կորոնավիրուսի դեմ պայքարում»,- գրում է Դավիթ Զալկալիանին: