Շիդա Քարթլիում հետազոտված 112 անձանց մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Շիդա Քարթլիում հետազոտված 112 անձանց մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել: Լուգարի լաբորատորիայում Շիդա Քարթլիից ուղարկված բոլոր թեստերի պատասխանները բացասական են:
Հետազոտված անձանցից 86-ը վարակակիր բուժքրոջ շփման շրջանակից էր:
Շիդա Քարթլիում կորոնավիրուս է ախտորոշվել 23 մարդու մոտ: