Շիդա Քարթլիում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք:
Կորոնավիրուս է հաստատվել Գորիի մունիցիպալիտետի Փլավի գյուղի բնակչի մոտ: Նա Գորիի հոսպիտալում վարակված կրտսեր բուժքրոջ ուղղակի շփումն է:
Երեկ Գորիի մունիցիպալիտետի երեք գյուղերից Լուգարի լաբորատորիա էր ուղարկվել 17 նմուշ:
Կորոնավիրուսի այսօր հաստատված դեպքը Շիդա Քարթլիում արդեն 8-րդն է: