Շիդա Քարթլիում արձանագրվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում Շիդա Քարթլիի տարածաշրջանում գրանցվել է կովիդ վարակման 51 նոր դեպք: Վարակվածներից ոմանք կապի մեջ են եղել արդեն վարակվածների հետ, մնացածը հետազոտվում են:

Ներկայումս, տարածաշրջանում կա «կովիդ 19»-ի 948 ակտիվ դեպք: Տնային պայմաններում բուժվում է 483 անձ, անհրաժեշտություն ունեցող և ռիսկ խմբերին պատկանող պացիենտները բուժվում են կովիդ կլինիկաներում: 1 417 մարդ շարունակում է մնալ ինքնամեկուսացման մեջ: