Սերգեյ լավրովը հայտարարում է, որ Ռուսաստանի և Եվրամիության միջև պառակտումը սկսվել է շատ վաղուց
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար, Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Եվրամիության միջև պառակտումը սկսվել է շատ վաղուց, ինչի մեջ Ռուսաստանի արտգործնախարարը մեղադրում է Բրյուսելին: Տեղեկատվությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները:
Լավրովի խոսքով, Ռուսաստանը պատրաստ է վերականգնել հարաբերությունները Եվրամիության հետ, եթե Բրյուսելը դադարի վնասել այդ հարաբերություններին:
«Մենք պատրաստ ենք քննարկել հիմնախնդիրները: Երբ դա բխում է Ռուսաստանի շահերից, մենք համագործակցում ենք կլիմայի փոփոխության հարցում, բայց հենց այդ հարաբերություններն են կանխամտածված ոչնչացվել Բրյուսելի կողմից: Ընտրությունը Եվրամիությանն է: Եթե նա որոշի, որ անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները և դրանք վերադարձնել, մենք պատրաստ կլինենք դրան», – ասել է Լավրովը:
Միևնույն ժամանակ, Լավրովը նշել է, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել փոխշահավետ հարաբերությունները Եվրոպայի հետ:
«Մենք չպետք է Եվրամիությունը շփոթենք Եվրոպայի հետ: Մենք Եվրոպայից ոչ մի տեղ չենք գնում: Մենք շատ ընկերներ ունենք Եվրոպայում: Մենք կշարունակենք խորացնել նրանց հետ երկկողմ հարաբերությունները», – ասել է Լավրովը: