Սամտրեդիայի այսպես կոչված Տենդի կենտրոնի երկու պացիենտի մոտ չի հաստատվել կորոնավիրուս
Սամտրեդիայի այսպես կոչված Տենդի կենտրոնում լաբորատորիայից ստացել են երկու պացիենտի պատասխանը և երկու պատասխանն էլ բացասական է:
Սրա հետ մեկտեղ, բժշկական հաստատության վարչական բաժնի տնօրեն Լելա Խուրցիձեի խոսքով, վերջին 24 ժամվա ընթացքում ջերմությամբ մեկ նոր պացիենտ են տեղափոխել հիվանդանոց:
Խուրցիձեի խոսքով, պացիենտի կենսաբանական նմուշն արդեն ուղարկվել է լաբորատորիա և վաղը հայտնի կդառնա պատասխանը:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան