Սամեգրելոյի տարածաշրջանում կորոնավիրուսի 114 նոր դեպքից 89-ը արձանագրվել է Զուգդիդիում
Սամեգրելոյի տարածաշրջանում կորոնավիրուսի 114 նոր դեպքից 89-ը արձանագրվել է Զուգդիդիում, 16-ը Մեստիայում, երեքը Չխորոծղուում, երկուսը Ծալենջիխայում, նաև երկու դեպք Սենակիում, մեկը Փոթիում և մեկը Խոբիում:
Նրանցից ոմանք պատկանում են արդեն հաստատված դեպքերի շփումներին:
Դրա հետ մեկտեղ, Ռուխիի կլինիկայում բուժում է անցնում 123 կովիդ վարակված, այստեղից 26-ի վիճակը համեմատաբար ծանր է: 42 հիվանդ բուժվում է Փոթիի հիվանդանոցում:
Վերջին 24 ժամվա ընթացքում տարածաշրջանի մասշտաբով ապաքինվել է 83 պացիենտ: Կարանտինի տարածքում գտնվում է 112 մարդ:
Տեղեկությունը տարածել է մարզային վարչակազմը: