Սամեգրելո-Զեմո Սվանեթիում կորոնավիրուսի «PCR» տեխնոլոգիայով թեստ է անցնելու 81 պացիենտ
Սամեգրելո-Զեմո Սվանեթիում կորոնավիրուսի «PCR» տեխնոլոգիայով թեստ է անցնելու 81 պացիենտ

Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիան սկսել է աշխատել լիարժեք կերպով: Այսօր նշված լաբորատորիայում կորոնավիրուսի «PCR» տեխնոլոգիայով թեստ է անցնելու 81 պացիենտ, այդ թվում՝ բուժաշխատողները:

Ինչպես հայտարարում է լաբորատորիայի ղեկավար Լելա Քաջաիան, վաղը հետազոտելու են շտապ օգնության բժիշկներին:

«Լաբորատորիան այսօր սկսել է աշխատել լիարժեք կերպով և արդեն կորոնավիրուսի թեստ է հանձնել 81 պացիենտ: Վաղը կհետազոտենք նաև շտապ օգնության բուժաշխատողներին»,- հայտարարում է Լելա Քաջաիան: