Սամեգրելո-Զեմո Սվանեթիում անցած օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 400 նոր դեպք, ապաքինվել է 454 և մահացել վեց պացիենտ
Սամեգրելո-Զեմո Սվանեթիում անցած օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 400 նոր դեպք, ապաքինվել է 454 և մահացել վեց պացիենտ

Սամեգրելո-Զեմո Սվանեթիում պետական լիազորի պաշտոնակատար, Մալխազ Թորիայի հայտարարությամբ, անցած օր ու գիշերվա ընթացքում տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 400 նոր դեպք: Ապաքինվել է 454 և մահացել վեց պացիենտ:

Մահացածներից չորսը բուժվում էր Ռուխիի հիվանդանոցում, մեկը Սենակիում, իսկ մեկը Քութաիսիում: Աս պահին Ռուխիի հիվանդանոցում գտնվում է 147 վարակված:

Դրա հետ մեկտեղ, Մալխազ Թորիայի խոսքով, տարածաշրջանում կարանտինային տարածքներում է գտնվում 119 մարդ:

Մալխազ Թորիան խոսել է նաև այն մասին, թե ինչպես է տարածաշրջանում վերահսկվում գոյություն ունեցող սահմանափակումները:

«Սահմանափակումների վերահսկման տեսանկյունից ընթանում է աշխատանք: Վերահսկվում է ըստ ծրագրի: Առանձնահատուկ սահմանափակումները մեր տարածաշրջանում վերաբերել են Զուգդիդիին և Փոթիին: Այս մունիցիպալիտետներում հանրային դպրոցները անցել են հեռավար ուսուցման ռեժիմի»,-հայտարարել է Թորիան: