Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 44 պացիենտ
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 44 պացիենտ

Անցած օր ու գիշերվա ընթացքում Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 72 նոր դեպք:

Շրջանային վարչակազմի տեղեկությամբ, տարածաշրջանի վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 194 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 18-ի վիճակը ծանր է:

«Ռուխիի հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 70 պացիենտ, այդ թվում ծանր է 6-ի առողջական վիճակը: Փոթիի հոսպիտալում բուժվում է 39 կորոնավարակակիր, նրանցից չորսի վիճակը ծանր է: Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 36 կորոնավարակակիր, այստեղից ծանր է հինգ պացիենտի վիճակը:

Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 25 պացիենտ, նրանցից 3-ի վիճակը ծանր է: Աբաշայի «Էվեքս» կլինիկայում բուժվում է վեց պացիենտ:

Սենակիի «Լազիկա մեդում» գտնվում է 18 կովիդ-վարակված պացիենտ:

Վերջին 24 ժամում տարածաշրջանում ապաքինվել է 44 պացիենտ:

Տարածաշրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 48 մարդ»,- նշված է շրջանային վարչակազմի տեղեկատվության մեջ: