Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 158 նոր դեպք, ապաքինվել է 84 պացիենտ
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 158 նոր դեպք, ապաքինվել է 84 պացիենտ

Անցած օր ու գիշերվա ընթացքում Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 158 նոր դեպք: Նրանց մեծ մասն արդեն բացահայտված դեպքերի շփման շրջանակից են: Անհայտ աղբյուները պարզելու համար հանրային առողջապահության կենտրոնի համավարակաբաններն անց են կացնում խորը համավարակային հետազոտություններ:

Տարածաշրջանի մասշտաբով, վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 225 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 17-ի վիճակը ծանր է:

Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 67 պացիենտ, այդ թվում 7-ի առողջական վիճակը ծանր է: Փոթիի հոսպիտալում մնում է 40 կորոնավարակակիր, 4-ի վիճակը ծանր է:

Ինչ վերաբերում է Սենակիի «Սենամեդ» կլինիկային, ապա այնտեղ բուժվում է ստանում 37 կորոնավարակակիր, երեքի վիճակը ծանր է: Բացի այդ, Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 14 պացիենտ, նրանցից երկուսի վիճակը ծանր է: Աբաշայի «Էվեքս» կլինիկայում բուժվում է 27 վարակված, իսկ Սենակիի «Լազիկա Մեդիում» 40 պացիենտ, այդ թվում նրանցից մեկի վիճակը ծանր է:

Վերջին 24 ժամում տարածաշրջանի մասշտաբով ապաքինվել է 84 կորոնավարակակիր: Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 21 մարդ: