Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք

Անցած օր ու գիշերվա ընթացքում, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք: Տարածաշրջանի մասշտաբով շարունակվում են խորը համավարակաբանական հետազոտությունները:

Տարածաշրջանի հինգ կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 82 կորոնավարակակիր պացիենտ, այստեղից ծանր է չորս պացիենտի վիճակը:

Ռուխիի հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 25 կովիդ վարակված պացիենտ, այստեղից ծանր է չորս պացիենտի վիճակը: Փոթիի հոսպիտալում մնում է 30 կովիդ վարակված պացիենտ, այդ թվում ծանր է երկու պացիենտի վիճակը: Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 10 պացիենտ: Աբաշայի «Էվեքս» կլինիկայում բուժվում է երեք պացիենտ: Սենակիի «Լազիկա մեդ» կլինիկայում մնում է 14 վարակված:

Օրվա ընթացքում ապաքինվել է իննը կովիդ վարակված պացիենտ: Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանի մասշտաբով կարանտինային տարածքներում գտնվում է 87 մարդ:

Տեղեկատվությունը տարածում է շրջանային վարչակազմը: