Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք
Անցած օր ու գիշերվա ընթացքում, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք: Տարածաշրջանային վարչակազմի հաղորդմամբ, տարածաշրջանի վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 184 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 14-ի վիճակը ծանր է:
Տարածաշրջանային վարչակազմում ասում են, որ Ռուխիի հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 55 պացիենտ, այստեղից ծանր է չորս պացիենտի վիճակը: Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 35 կորոնավարակակիր, այստեղից ծանր է երեքի վիճակը: Փոթիի հոսպիտալում մնում է 34 կորոնավարակակիր, այստեղից ծանր է չորս հիվանդի վիճակը: Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 19 պացիենտ, ծանր է երեք հիվանդի վիճակը: Աբաշայի «Էվեքս» կլինիկայում բուժվում է 11 պացիենտ: Սենակիի «Լազիկա մեդ»-ում բուժվում է 24 պացիենտ:
Վերջին 24 ժամում տարածաշրջանի մասշտաբով ապաքինվել է 39 վարակակիր պացիենտ: Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքներում գտնվում է 55 մարդ: