Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 248 նոր դեպք
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում անցած օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 248 նոր դեպք:
Նոր դեպքերը հիմնականում արդեն հաստատված դեպքերի շփումներն են, այդ թվում ընտանիքի անդամների, բարեկամական և աշխատանքային կապերը: Կան նաև վարակի մի քանի անհայտ աղբյուրներ, որոնց վերաբերյալ ընթանում են խորը համավարակաբանական հետազոտություններ:
Այս պահին, Ռուխիի կլինիկայում բուժում է անցնում 148 կովիդ պացիենտ, այդ թվում 45 պացիենտի վիճակը միջին ծանրության է, նրանք ունեն երկկողմանի թոքաբորբ:
Վերջին 24 ժամվա ընթացքում տարածաշրջանում ապաքինվել է 169 վարակված մարդ: Ընդհանուր առմամբ, ամբողջ տարածաշրջանում կարանտինի տարածքում է գտնվում 177 մարդ: