Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 73 նոր դեպք
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 73 նոր դեպք, ապաքինվել է 171 վարակակիր, մահացել է մեկ մարդ:
Տարածաշրջանի վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 212 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 19-ի վիճակը ծանր է:
Ռուխիի հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 80 պացիենտ, այդ թվում 7-ի առողջական վիճակը ծանր է: Փոթիի հոսպիտալում մնում է 37 կորոնավարակակիր, 4-ի վիճակը ծանր է: Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 37 կորոնավարակակիր, 3-ի վիճակը ծանր է:
Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 16 պացիենտ, նրանցից 4-ի վիճակը ծանր է:
Աբաշայի «Էվեքս» կլինիկայում բուժվում է 18 պացիենտ:
Սենակիի «Լազիկա մեդում» գտնվում է 24 կովիդ-վարակված պացիենտ:
Տարածաշրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 55 մարդ:
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 903 նոր դեպք, ապաքինվել է 636 պացիենտ: