Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 45 նոր դեպք
Վերջին օր ու գիշերվա ընթացքում Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 45 նոր դեպք, նրանց մեծ մասը նախկինում արձանագրված դեպքերի շփումներ են: Տարածաշրջանի 6 կովիդ կենտրոններում բուժվում է 187 հիվանդ, որոնցից 21-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Ռուխիի կլինիկայում գտնվում է 70 պացիենտ, նրանցից վեցի վիճակը ծանր է: Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժվում է 37 հիվանդ, որից յոթ պացիենտի վիճակը ծանր է: Փոթիի կլինիկայում գտնվում է 24 վարակված, նրանցից ծանր է չորսի վիճակը:
Զուգդիդիի ռեֆերալ հիվանդանոցում բուժվում է 18 վարակված պացիենտ, այստեղից ծանր է չորսի վիճակը: Աբաշայի «Էվեքսի» կլինիկայում գտնվում է 11 հիվանդ: Սենակիի «Լազիկա Մեդ» կլինիկայում մնում է 27 վարակակիր:
Տարածաշրջանի կարանտինային գոտիներում գտնվում է 98 մարդ:
Տեղեկատվությունը տարածում է մարզպետարանը: