Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 44 նոր դեպք, ապաքինվել է 47 պացիենտ
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 44 նոր դեպք, ապաքինվել է 47 պացիենտ

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 44 նոր դեպք, ապաքինվել է 47 պացիենտ: Տարածաշրջանի մասշտաբով շարունակվում է խորը համավարակաբանական հետազոտությունը:

Ընդհանուր առմամբ, տարածաշրջանի վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 199 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 18-ի վիճակը ծանր է:

Ռուխիի հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 72 պացիենտ, այդ թվում ծանր է 6-ի առողջական վիճակը:

Ինչ վերաբերում է «Սենամեդ» կլինիկային, ապա այնտեղ բուժում է ստանում 36 կորոնավարակակիր, այստեղից ծանր է հինգ պացիենտի վիճակը:

Փոթիի հոսպիտալում բուժվում է 38 կորոնավարակակիր, նրանցից չորսի վիճակը ծանր է:

Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 25 պացիենտ, նրանցից 3-ի վիճակը ծանր է: Սենակիի «Լազիկա մեդում» գտնվում է 21 վարակված: Տարածաշրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 49 մարդ:

Տեղեկատվությունը տարածում է շրջանային վարչակազմը: