Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք
Անցած օր ու գիշերվա ընթացքում, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք: Նրանց մեծամասնությունը արդեն հաստատված դեպքերի շփումներն են: Տարածաշրջանում շարունակվում են խորը համավարակաբանական հետազոտություններ:
Այս փուլում վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 145 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 12-ի վիճակը ծանր է:
Ռուխիի հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 45 պացիենտ, այստեղից ծանր է երեք պացիենտի վիճակը: Փոթիի հոսպիտալում մնում է 34 կորոնավարակակիր, այստեղից ծանր է չորս հիվանդի վիճակը: «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 25 կորոնավարակակիր, այստեղից ծանր է երեքի վիճակը: Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 15 պացիենտ, այստեղից ծանր է երկու պացիենտի վիճակը: Աբաշայի «Էվեքս» կլինիկայում բուժվում է 9 պացիենտ: Սենակիի «Լազիկա մեդ» կլինիկայում մնում է 17 վարակված: Բացի այդ, վերջին 24 ժամում տարածաշրջանում կորոնավիրուսից ապաքինվել է 63 պացիենտ:
Տարածաշրջանի մասշտաբով կարանտինային տարածքներում գտնվում է 93 մարդ:
Տեղեկատվությունը տարածում է շրջանային վարչակազմը: