Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 33 նոր դեպք, ապաքինվել է 40 կովիդ վարակված պացիենտ
Անցած օր ու գիշերվա ընթացքում, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 33 նոր դեպք:
Դրա հետ մեկտեղ, վերջին 24 ժամում տարածաշրջանում ապաքինվել է 40 կովիդ վարակված պացիենտ:
Տարածաշրջանի վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 114 կորոնավարակակիր պացիենտ, այստեղից ծանր է 10-ի վիճակը:
Ռուխիի հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 46 պացիենտ, այստեղից ծանր է չորս պացիենտի վիճակը:
Փոթիի հոսպիտալում մնում է 21 կորոնավարակակիր, այստեղից ծանր է երկու հիվանդի վիճակը: Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 9 կորոնավարակակիր, այստեղից ծանր է մեկի վիճակը:
Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 9 պացիենտ, այստեղից ծանր է երկու պացիենտի վիճակը:
Աբաշայի «Էվեքս» կլինիկայում բուժվում է 8 պացիենտ:
Սենակիի «Լազիկա մեդ» կլինիկայում մնում է 21 վարակված, ծանր է մեկ պացիենտի վիճակը:
Տարածաշրջանի մասշտաբով կարանտինային տարածքներում գտնվում է 101 մարդ:
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 337 նոր դեպք, ապաքինվել է 320 պացիենտ: