Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 25 նոր դեպք
Վերջին 24 ժամում, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 25 նոր դեպք: Տարածաշրջանի վարչակազմի տեղեկությամբ, տարածաշրջանում ընթանում են խորը համավարակաբանական հետազոտություններ:
«Տարածաշրջանի հինգ կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 95 կորոնավարակակիր պացիենտ, այստեղից ծանր է 6-ի վիճակը: Ռուխիի հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 41 պացիենտ, ծանր է երեք պացիենտի վիճակը: Փոթիի հոսպիտալում մնում է 26 կորոնավարակակիր, այստեղից ծանր է երկու հիվանդի վիճակը: Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 5 պացիենտ, այստեղից ծանր է մեկ պացիենտի վիճակը: Աբաշայի «Էվեքս» կլինիկայում բուժվում է վեց պացիենտ: Սենակիի «Լազիկա մեդ» կլինիկայում մնում է 17 վարակված:
Այսօր, տարածաշրջանում ապաքինվել է 39 կովիդ վարակված պացիենտ: Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանի մասշտաբով կարանտինային տարածքներում գտնվում է 86մարդ:
Տեղեկատվությունը տարածում է շրջանային վարչակազմը: