Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք, ապաքինվել է 23 պացիենտ
Անցած օր ու գիշերվա ընթացքում, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք: Տարածաշրջանի վարչակազմի տեղեկությամբ, տարածաշրջանում ընթանում են խորը համավարակաբանական հետազոտությունները:
«Տարածաշրջանի վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 105 կորոնավարակակիր պացիենտ, այստեղից ծանր է 12-ի վիճակը: Ռուխիի հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 46 պացիենտ, այստեղից միջին ծանրության է 25-ի և ծանր է վեց պացիենտի վիճակը: Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում վեց կորոնավարակակիր, այստեղից ծանր է մեկի վիճակը:
Փոթիի հոսպիտալում մնում է 20 կորոնավարակակիր, այստեղից ծանր է երկու հիվանդի վիճակը:
Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 9 պացիենտ, այստեղից ծանր է երկու պացիենտի վիճակը:
Աբաշայի «Էվեքս» կլինիկայում բուժվում է վեց պացիենտ: Սենակիի «Լազիկա մեդ» կլինիկայում մնում է 18 վարակված, ծանր է մեկ պացիենտի վիճակը:
Այսօր, տարածաշրջանում ապաքինվել է 23 կովիդ վարակված: Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանի մասշտաբով կարանտինային տարածքներում գտնվում է 130 մարդ»,-նշված է շրջանային վարչակազմի տեղեկատվության մեջ: