Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք, ապաքինվել է 142 պացիենտ, մահացել է մեկ մարդ
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք, ապաքինվել է 142 պացիենտ, մահացել է մեկ մարդ

Անցած օր ու գիշերվա ընթացքում Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք:

Տարածաշրջանի վարչակազմի հաղորդմամբ, նրանց մեծ մասն արդեն բացահայտված դեպքերի շփման շրջանակից են:

Նրանց հաղորդմամբ, տարածաշրջանում գործող 6 կովիդ կենտրոններում բուժում է ստանում 217 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 21-ի վիճակը ծանր է:

Ռուխիի հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 64 պացիենտ, այդ թվում 7-ի առողջական վիճակը ծանր է: Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժվում է 38 կորոնավարակակիր, 6-ի վիճակը ծանր է: Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում բուժվում է կորոնավիրուսով վարակված 16 պացիենտ, նրանցից չորսի վիճակը ծանր է:

Աբաշայի «Էվեքսի» կլինիկայում գտնվում է 26 վարակակիր: Սենակիի «Լազիկա մեդում» բուժվում է 34 վարակված:

Վերջին 24 ժամում շրջանի մասշտաբով ապաքինվել է 142 պացիենտ: Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքներում գտնվում է 39 մարդ: Կորոնավիրուսից մահացել է մեկ մարդ: