Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք

Վերջին 24 ժամում, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է տարածաշրջանի վարչակազմը: Ըստ նրանց տարածաշրջանում ընթանում են խորը համավարակաբանական հետազոտություններ:

«Տարածաշրջանի հինգ կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 80 կորոնավարակակիր պացիենտ, այստեղից ծանր է 10-ի վիճակը: Ռուխիի հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 28 կովիդ վարակված պացիենտ, այստեղից ծանր է վեց պացիենտի վիճակը: Փոթիի հոսպիտալում մնում է 26 կորոնավարակակիր պացիենտ, այստեղից ծանր է երեք հիվանդի վիճակը: Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 5 պացիենտ, այստեղից ծանր է մեկ պացիենտի վիճակը: Աբաշայի «Էվեքս» կլինիկայում բուժվում է վեց պացիենտ: Սենակիի «Լազիկա մեդ» կլինիկայում մնում է 15 վարակված:

Այսօր, տարածաշրջանում ապաքինվել է 13 կովիդ վարակված պացիենտ: Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանի մասշտաբով կարանտինային տարածքներում գտնվում է 129 մարդ»,- նշված է շրջանային վարչակազմի տեղեկատվության մեջ: