Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանի վեց կովիդ-կենտրոններում բուժվում է 177 պացիենտ, նրանցից 13-ի վիճակը ծանր է
Անցած օր ու գիշերվա ընթացքում, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 95 նոր դեպք:
Տարածաշրջանային վարչակազմի հաղորդմամբ, տարածաշրջանի վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 177 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 13-ի վիճակը ծանր է:
«Ռուխիի հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 47 պացիենտ, այստեղից ծանր է չորս պացիենտի վիճակը: Փոթիի հոսպիտալում մնում է 32 կորոնավարակակիր, այստեղից ծանր է վեց հիվանդի վիճակը: «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 33 կորոնավարակակիր, այստեղից ծանր է երեքի վիճակը: Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 19 պացիենտ: Աբաշայի «Էվեքս» կլինիկայում բուժվում է 15 պացիենտ: Սենակիի «Լազիկա մեդ»-ում բուժվում է 31 պացիենտ:
Վերջին 24 ժամում տարածաշրջանի մասշտաբով ապաքինվել է 57 վարակակիր պացիենտ:
Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքներում գտնվում է 51 մարդ: Մահացել է մեկ կովիդ վարակված պացիենտ, բռնազավթված Աբխազիայի բնակիչ, 78-ամյա տղամարդ»,- հայտարարում են շրջանային վարչակազմում: