Սամեգրելո-Զեմո Սվանեթիի հինգ կովիդ կենտրոններում բուժվում է 70 պացիենտ, նրանցից վեցի վիճակը ծանր է
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք, ապաքինվել է 32 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է տարածաշրջանի վարչակազմը:
Տարածաշրջանի հինգ կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 70 կորոնավարակակիր պացիենտ, այստեղից ծանր է վեցի վիճակը:
Ռուխիի հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 30 կովիդ վարակված պացիենտ, Սենակիի «Լազիկա մեդ» կլինիկայում մնում է 10 վարակված: Փոթիի հոսպիտալում մնում է 23 պացիենտ, Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 4 պացիենտ, իսկ Աբաշայի «Էվեքս» կլինիկայում բուժվում է երկու պացիենտ:
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանի մասշտաբով կարանտինային տարածքներում գտնվում է 76 մարդ:
Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 513 նոր դեպք, ապաքինվել է 96 պացիենտ, մահացել է 12 մարդ:
Այսօր երկրում արձանագրված վարակման նոր դեպքերից. Թբիլիսիում արձանագրվել է 264 դեպք, Աջարիայում՝ 30, Իմերեթիում՝ 88, Քվեմո Քարթլիում՝ 15, Շիդա Քարթլիում՝ 44, Գուրիայում՝ 15, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 26, Կախեթիում՝ 16, Մցխեթա-Մտիանեթիում՝ 7, Սամցխե-Ջավախեթիում՝ 3, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 5: