Սամեգրելո-Զեմո Սվանեթի տարածաշրջանում գրանցվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք, ապաքինվել է երկու պացիենտ
Սամեգրելո-Զեմո Սվանեթի տարածաշրջանում գրանցվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք, ապաքինվել է երկու պացիենտ

Սամեգրելո-Զեմո Սվանեթի տարածաշրջանում գրանցվել է կորոնավիրուսի իննը նոր դեպք, ապաքինվել է երկու պացիենտ,- այս մասին տեղեկատվությունը տարածում է Սամեգրելո-Զեմո Սվանեթի տարածաշրջանային վարչությունը:

Նրանց հաղորդմամբ, հինգ կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 103 վարակակիր, այդ թվում 5-ը ծանր վիճակում են:

«Ռուխիի կլինիկայում կա 34 վարակված հիվանդ, Փոթի կլինիկայում բուժվում է 38 վարակված, Զուգդիդիի ռեֆերալ հիվանդանոցում գտնվում է հինգ կորոնավարակակիր, Աբաշայի «Էվեքսում» բուժվում է 12 պացիենտ, Սենակիի «Լազիկա մեդի» կլինիկայում 14 վարակակիր:

Տարածաշրջանի կարանտինային տարածքներում գտվում է 115 մարդ»,- նշված է տարածաշրջանային վարչակազմի տեղեկատվության մեջ: