Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի 54 անձի մոտ չի հաստատվել կորոնավիրուս
Հանրային առողջության կենտրոնի փոխանցմամբ, Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանից լաբորատորիա էր ուղարկվել 54 անձի փորձանմուշ:
Ոչ մեկի մոտ չի հաստատվել նոր տեսակի կորոնավիրուս: Բոլոր պատասխանները բացասական էին:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան