Սալոմե Զուրաբիշվիլի. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից Վրաստանի բանաձևի հաստատումը մեր դիվանագիտական ջանքի հաջողությունն է
Սալոմե Զուրաբիշվիլի. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից Վրաստանի բանաձևի հաստատումը մեր դիվանագիտական ջանքի հաջողությունն է

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից Վրաստանի բանաձևի հաստատումը մեր դիվանագիտական ջանքի հաջողությունն է,- այս հայտարարությունը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տարածել է «Թվիթեր» սոցիալական ցանցով:

«ՄԱԿ-ի գլխավոր հանձնաժողովը մեկ անգամ ևս հաստատել է Վրադտանի բանաձևը, որը հաստատում է բռնի տեղահանված անձանց և նրան սերունդների իրավունքը վերադառնալ Աբխազիա և Ցխինվալիի շրջան:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից Վրաստանի բանաձևի հաստատումը մեր դիվանագիտական ջանքի հաջողությունն է»,- գրում է Վրաստանի նախագահը:

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը 73-րդ նստաշրջանի շրջանակներում ընդունել է Վրաստանի և 44 երկրների կողմից նախաձեռնած բանաձևը «Աբխազիայից (Վրաստան) և Ցխինվալիի շրջանից/Հարավային Օսեթիա (Վրաստան) բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին»: Փաստաթղթին աջակցել են 79 ձայնով՝ դեմ է եղել 15-ը: