Սալոմե Զուրաբիշվիլի - ԱՀԿ ղեկավարը բարձր է գնահատում Վրաստանի արձագանքը կորոնավիրուսի սպառնալիքին
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրո Ադանոմ Գեբրեիուսի միջև:
Նախագահի մամլո ծառայությունը հայտնում է, որ հեռախոսազրույցը կայացել է Վրաստանի Նախագահի նախաձեռնությամբ և Սալոմե Զուրաբիշվիլին Թեդրո Ադանոմ Գեբրեիուսի հետ քննարկել է կորոնավիրոսի հետ կապված երկրում տիրող իրավիճակը։
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը հաստատել է, որ կազմակերպությունը նոր կորոնավիրուսի հաղթահարման գործընթացի համար Վրաստանին կշարունակի տեխնիկական և փորձագիտական աջակցություն ցուցաբերել: Նա բարձր է գնահատել Վրաստանի արձագանքը կորոնավիրուսների տարածման սպառնալիքին:
Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ Վրաստանը հետևում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականներին և հավելել, որ երկրում իրավիճակը ենթակա է վերահսկման և կառավարման:
Իր հերթին ԱՀԿ գլխավոր տնօրենը նշել է, որ կազմակերպությունը կշարունակի իր համակարգված աշխատանքը և սերտ համագործակցությունը Վրաստանի իշխանության հետ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին՝ Վրաստանի իշխանության կողմից նոր կորոնավիրուսի կանխարգելման համար ձեռնարկված միջոցառումների համար և նշել, որ այսօրվա հաղորդակցությունը լիարժեք համագործակցության և բարձր քաղաքական կամքի արտացոլումն է:
«Զրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել բռնազավթված տարածքների բնակչությանը կորոնավիրուսի տարածման ռիսկերից պաշտպանելու կարևորությանն ու անհրաժեշտությանը: Վերջինիս խոսքով կազմակերպությունը կօգտագործի իր ձեռքի տակ գտնվող բոլոր ռեսուրսները՝ բռնազավթված տարածքների բնակչությանը համաճարակից պաշտպանելու համար», – հայտարարում եմ նախագահի վարչությունից: