«Սաքնախշիրում» ասում են, որ չնայած աշխատանքների դադարեցմամբ առաջացած ֆինանսական վնասին, 14 օրվա ընթացքում աշխատակիցները կստանան ամբողջ վարձատրությունը
Աշխատակիցների կորոնավիրուսով վարակման պատճառով «Սաքնախշիրի» ընկերությունը երկու շաբաթով դադարեցրել է արտադրական գործընթացը: Ինչպես ասված է ընկերության կողմից տարածած տեղեկատվության մեջ, աշխատակիցները 14 օրվա ընթացքում ամբողջությամբ կստանան աշխատավարձը:
«Սաքնախշիրիի» աշխատակիցները, որոնց մոտ հաստատել է Covid 19-ը, գտնվում են կովիդ հյուրանոցներում: Ընկերությունը երկու շաբաթով դադարեցրել է արտադրական գործընթացները:
«Սաքնախշիրիի» վարչակազմը, հաշվի առնելով տնտեսական ծանր իրավիճակը և աշխատողների ֆինանսական վիճակը, չնայած համավարակի և աշխատանքի դադարեցմամբ պատճառած ֆինանսական վնասին, որոշում է կայացնում 14 օրվա ընթացքում աշխատողներին ամբողջությամբ վճարել աշխատավարձը»,- նշված է «Սաքնախշիրի» հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Սաքնախշիրիի» 144 աշխատակիցների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: