«Սաքարթվելոս բանկը» առողջապահության նախարարությանը կփոխանցի 20 000 լաբորատոր թեստ, 10 շնչառական սարք և բժշկական այլ իրեր
«Սաքարթվելոս բանկը» COVID 19-ի տարածման մեջ միջոցառումների շրջանակներում, կգնի առողջապահության նախարարությանն այս պահի դրությամբ ամենաանհրաժեշտ բժշկական իրերը – լաբորատոր թեստեր, շնչառական սարքեր, ձեռնոցներ և բժշկական դիմակներ:
Բանկի կողմից տարածված տեղեկության մեջ նշված է, որ 20 000 լաբորատոր թեստ, 10 շնչառական սարք, 50 000 բժշկական դիմակ և 60 000 ձեռնոց մեկ շաբաթից կլինի Վրաստանում և վարակի դեմ պայքարն արդյունավետ շարունակելու համար ամբողջովին կփոխանցի առողջապահության նախարարությանը:
Բանկի գլխավոր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեն շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր նույնիսկ փոքր ներդրում ունեն այս գործում:
«Այսօր առանձնահատուկ մարտիկներ և հերոսներ են մեր բժիշկները և բուժքույրերը: Հավատում եմ, որ միասին, Վրաստանի համար ամեն բան ի զորու ենք»,- հայտարարել է Գաչեչիլաձեն: