Սահմանվել է կորոնավիրուսի վրա պարտադիր թեստավորմանը ենթարկված առաջնահերթ անձանց ցուցակն ու կարգը
Սահմանվել է կորոնավիրուսով (SARS-CoV-2) առաջացած վարակի (COVID-19) վրա թեստավորմանը պարտադիր ենթակա առաջնահերթ անձանց ցուցակը և թեստավորման կարգը: Այս մասին ասված է Վրաստանի կառավարության կողմից արձակած հրամանում:
Պարտադիր թեստավորման են ենթարկվելու անձինք, ովքեր շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ, ցանկացած բժշկական հաստատություն տեղափոխած թոքաբորբի աշխտորոշմամբ կամ ջերմությամբ հայտնված անձինք, ինչպես նաև ամբուլատոր հաստատությունում գտվող շնչառական հիվանդության նշաններով հայտնված անձինք: Բուժհաստատություններում աշխատող անձնակազմը (այդ թվում գյուղի բժիշկներն ու բուժքույրերը), շտապ բժշկական օգնության և աղետների բրիգադի աշխատակազմը, տարեցների և սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար հատկացված հաստատություններում գտնվող բենեֆիցիարները և անձնակազմը, տուբերկուլյոզ ունեցող հիվանդները, հոգեբուժարաններում աշխատող մարդիկ, դիալիզի վրա գտնվող անձինք և նրանց սպասարկող անձնակազմը:
Պարտադիր թեստավորման առաջնահերթ ցուցակում են հայտնվել կարանտինում կամ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձինք, կարանտինային տարածքներում աշխատող անձնակազմը, Մաքսային և սահմանային անցակետերում, ինչպես նաև գրանցման տնտեսական գոտիներում աշխատող անձինք, այդ թվում բժշկական և համավարակաբանական ծառայությունների ներկայացուցիչները:
Հատուկ քրեակատարողական ծառայության այն աշխատակիցները, որոնք անմիջական կապ ունեն մեղադրյալների/դատապարտյալների հետ և ՆԳ նախարարության համապատասխան ստորաբաժանումները:
Պարենի ազգային գործակալության այն աշխատակիցները, որոնք շփվում են միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների հետ:
Հասարակական տրանսպորտում աշխատողները (քաղաքային և միջքաղաքային տրանսպորտի վարորդները, վերահսկիչները):
Կառավարության որոշմամբ բոլոր թեստավորումները իրականացվելու են Փի Սի Ար մեթոդով:
Վարչապետի ստորագրած կառավարության որոշումը արդեն հրապարակվել է օրենսդրական լրաբերում: