Սահմանին բեռնատար ավտոմեքենաների մուտքի կարգի կապակցությամբ, եկամուտների ծառայությունը տարածում է հայտարարություն
Վրաստանի սահմանին բեռնատարների մուտքի նոր կարգի կապակցությամբ, ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը տարածում է հայտարարություն:
Հայտարարության մեջ ասված է, որ վարչապետի ղեկավարությամբ ստեղծված միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը, մաքսային անցակետերի վրա, խստացնում է, առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ճանաչված բարձր ռիսկային երկրներ (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Հարավային Կորեա, Իտալիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, խՇվեյցարիա, Նորվեգիա, Դանիա) վերջին 14 օրերի ընթացքում եղած բեռնատարների օտարերկրյա քաղաքացի վարորդների ստուգումը:
Գերատեսչությունը պարզաբանում է, որ բեռնատարի օտարերկրյա քաղաքացի վարորդը, որը տրանսպորտային միջոցը վարել է մինչ Վրաստանի սահման հասնելը և որը սահման է հասել կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկային երկրից, համաձայն Վրաստանի կառավարության N164 հրամանագրի, ենթակա է հետևյալ միջոցառումների.
Վրաստանի տարածքով անցնող տարանցիկ տրանսպորտային միջոցը ենթակա է հարկադիր ուղեկցելուն, այսինքն, տարանցիկ տրանսպորտային միջոցները, որի վարորդը օտար երկրի քաղաքացի է, պետք է մինչև մյուս մաքսային անցակետ հասնի ուղեկցելով:
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա այն իրականացվում է հետևյալ ընթացակարգերով. Նոր կորոնավիրուսի տարածման (ԱՀԿ-ի կողմից բարձր ռիսկային տարածքներ նշված) գոտիներից տեղաշարժվող բեռնատարների երկիր մուտք գործելիս -կիրականացվի բեռնատարի վարորդի փոխարինում մեկ այլ ֆիզիկական անձով, ով չի պատկանում ռիսկ խմբին (այդ թվում կորոնավիրուսի փոխանցման գոտիներից մուտք գործողը) պետք է կատարվեն հետևյալ պայմանները. Մաքսային մարմնի լիազորված անձի հսկողության ներքո պետք է իրականացվի բեռնափոխադրիչ տրանսպորտային միջոցի պատշաճ ախտահանում. Տրանսպորտային միջոցի վարորդը (այն անձը, ով բեռնատարը վարում էր մինչ Վրաստանի սահման) ետ կուղարկվի (օտարերկրյա քաղաքացի) կամ կլինիկական իրավիճակից ելնելով, կտեղափոխվի կարանտին/համապատասխան բժշկական հաստատություն, կամ բեռնատարի քարշակը կփոխարինվի այն քարշակով, որը չի համարվում կորոնավիրուսի տարածման տեսանկյունից վտանգավոր: Միևնույն ժամանակ, մաքսային մարմնի լիազորված անձի հսկողության ներքո, բեռնատարի կցորդը կախտահանվի և սկզբնական քարշակը (որն օգտագործվել է մինչև Վրաստանի սահմանը) ետ կուղարկվի:
Բացի այդ, եթե վարորդը չի կարող փոխարինվել մեկ այլ վարորդով, ապա տրանսպորտային միջոցը մոտակա մաքսային գոտի կտեղափոխվի հսկողության տակ և ապրանքը կտեղափոխվի մեկ այլ տրանսպորտային միջոց:
Եկամուտների ծառայության հաղորդմամբ, ցանկացած այլ երկրի քաղաքացի վարորդների հանդեպ մաքսային անցակետերում իրականացվում են սանիտարա-կարանտինային գործողություններ ( ճանապարհորդական պատմության անամնեզ, միջազգային կարգի համաձայն առողջության սքրինինգ, այդ թվում թերմոսքրինինգ և այլն): Համավարակաբանների կողմից իրականացրած ստուգման արդյունքում, եթե վարորդի մոտ կգրանցվի բարձր ջերմություն կամ այլ կասկածելի ախտանիշներ, այդ դեպքում վարորդը վերադարձվում է ( բացառություն են կազմում Վրաստանի քաղաքացիները), իսկ ապրանքի հանդեպ հնարավոր է իրականացվեն վերը նշված ընթացակարգերը: Վրաստանի քաղաքացու դեպքում, վարորդ հետագա հետազոտության նպատակով ենթակա են համապատասխան բժշկական հաստատություն տեղափոխմանը: Այն վարորդները, որոնց առողջական վիճակը բավարար է, կտեղաշարժվեն առանց խափանումների:
«Այս պահի դրությամբ, Վրաստանի քաղաքացիները մարդատար մեքենայով մուտք գործելիս ենթակա են նման ռեժիմի:
Մաքսային անցակետերում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ խիստ հսկողությունը իրականացվում է 24-ժամյա ռեժիմով: Տեղում մոնտաժված են կարանտինային տարածքներ»,- ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, եկամուտների ծառայությունը պարզաբանում է, որ նշված լրատվությունը արդեն ներկայացրել են բեռնափոխադրիչ ընկերություններին և բիզնեսոլորտի ներկայացուցիչներին: